Ավտովթար Եղեգնաձոր-Մարտունի ճանապարհին. 2 մարդ հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 25, 2010 15:09

Հոկտեմբերի 23-ին` ժամը 01.50-ին, տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 6-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, առկա է գազի արտահոսք և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ՕՊԵԼ ՎԵԿՏՐԱ» մակնիշի 08 ԼՕ 543 պետհամարանիշի և «Մոսկվիչ-412» մակնիշի 18 ՏԼ 179 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՕՊԵԼ ՎԵԿՏՐԱ» մակնիշի մեքենայի վարորդ`1962 թ. ծնված Նորիկ Մինասյանը և «Մոսկվիչ-412» մակնիշի մեքենայի ուղևոր`1967 թ. ծնված Հասմիկ Մարգարյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոց, այնուհետև Հ.Մարգարյանիը տեղափոխել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վթարի հետևանքով ճամփեզրի ծառը շրջվել է և փակել ճանապարհը, «ՕՊԵԼ» մակնիշի ավտոմեքենայից  տեղի  է ունեցել գազի արտահոսք:

Փրկարարները կանխել են գազի արտահոսքը, հոսանքազրկել երկու ավտոմեքենաները և մասնատելով ծառը` ազատել ճանապարհը:

Հ. Մարգարյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, իսկ Ն.Մինասյանի վիճակը` միջին ծանրության:

Դիտվել է 1999 անգամ:
Print Friendly

Leave a Reply