Կապանում գործադուլն ավարտվեց. հանքագործները վերսկսեցին աշխատանքը

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | հուլիսի 17, 2009 19:37
«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության աշխատակիցները գործադուլ են անում քաղաքապետարանի դիմաց

«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության աշխատակիցները գործադուլ են անում քաղաքապետարանի դիմաց

«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության աշխատակիցները գործադուլ են անում քաղաքապետարանի դիմացԿապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի` «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության 120 աշխատակիցների 4-օրյա գործադուլը դադարեցվեց. այս մասին այսօր Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանի հետ դռնփակ հանդիպումից հետո լրագորղներին հայտնեց ձեռնարկության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետան` նշելով, որ համաձայնության են եկել աշախատակիցների հետ:

Աթայանը նշեց, որ գործադուլի օրերին կոմբինատը մոտ կես մլն դոլարի վնաս է կրել: Բողոքողները` հիմնականում էլեկտրաքարշավարներները, ամրակապավորներն ու պայթեցողները, հուլիսի 13-ից գործադուլ էին հայտարարել` բողոքելով գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետայի ներկայացարած աշխատավարձի վճարման բոնուսային տարբերակի դեմ:

Սա աշխատավարձերի վճարման տոկոսային հարաբերակցությամբ ծրագիր է, որով, ըստ տնօրենի, բոլորը կարող են լավ վարձատրվեն, եթե պահեն անվտանգության կանոնները, գերակատարեն սահմանված նորմատիվները: Աշխատավարձի չափը, ըստ ծրագրի, կապված կլինի նաև արտահանվող հանքաքարի խտանյութի պարունակությունից:

Գործադուլի 2-րդ օրը գլխ.տնօրեն Ռոբերտ Ֆալետան սպառնացել էր փակել հանքն ու ազատել աշխատակիցներին, ինչի համար էլ գործադուլավորները բողոքի ակցիան շարունակեցին մարզպետարանի դիմաց:

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հորդորել էր գործադուլավորներին ըմբռնումով մոտենալ հարցին, քանի որ անցած տարվա նոյեմբերին գործադուլի ժամանակ ձեռնարկության տնօրինությունն ընդառաջել էր կառավարությանը:

«Խտանյութ չէր վաճառվում, բայց աշխատավարձ ստանում էիք: Չեմ ասում` անվճար աշխատեք, ես գիտեմ ինչ բան է հանքը ու ինչ է կատարվում ներքևում: Բայց պայքարի միջոցը` գործադուլն էլ պիտի օրենքի սահմաններում լինի,-ասաց մարզպետը:

«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետա

«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետա

Խաչատրյանը հանդիպեց նաև Ֆալետայի հետ: Քննարկումը դռնփակ էր, իսկ մոտ 2 ժամ տևած քննարկումից հետո մարզպետը գործադուլավորներին ասաց, որ տնօրինությունը պատրասատ է զիջումների գնալ:

Մասնավորապես հանքում 8 ժամյա աշխատանքային ռեժիմը կփոխվի 6-ի, բոնուսային տարբերակից կհանվի հանքաքարի խտանյութի բարձր պարունակության դեպքում հավելավճարի կետն, ու կկնքվեն աշխատանքային նոր պայմանագրեր:

Սակայն սա ևս արդյունք չտվեց, ու գործադուլի 3-րդ օրը Ֆալետան աշխատանքից ազատեց 40 հոգու: Այս հրամանն էլ դրդեց գործադուլավորներին` նստացույց կազմակերպել Կապանի քաղաքապետարանի դիմաց: Քաղաքապետ Արթուր Աթայանի հորդորով` գործադուլավորները չշարունակեցին նստացույցը:

DRNPAK HANDIPUMՔաղաքապետը նշեց, որ կհանդիպեն տնօրենին` մեկ անգամ ևս ճշտելու ելքը: Ինչ վերաբերում է ազատվածներին, ապա, ըստ ձեռնարկության համայնքի ու լրատվամիջոցների հետ կապերի պատասխանատու Ռուբինա Տեր-Մարտիորսյանի, ազատվել են այն աշխատակիցները, ովքեր հուլիսի 6-ին դիմում էին ներկայացրել տնօրինությանը` դժգոհելով աշխատանքային պայմաններից:

Դիմումի մեջ նշված էր, որ հակառակ դեպքում նրանք դիմելու են գործադուլի. «Եվ ինչքան էլ որ զարմանալի էր, այդ 40 հոգին որոշեցին հուլիսի 6-ին աշխատանքի չներկայանալ»,-ասաց Տեր-Մարտիորսյանը: Կապանի քաղաքապետի հետ այսօր կայացած հանդիպմանը Ֆալետան խոստացավ վերանայել հրամանը, ու գուցե ազատվածներին վերակագնեն աշխատանքի:

Կապանի քաղաքապետ Արթուր Աթայան

Կապանի քաղաքապետ Արթուր Աթայան

Դիտվել է 1582 անգամ:

Leave a Reply