Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովի այցը Հայաստան

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 25, 2010 14:58

Հոկտեմբերի 25-ին Հայաստան է ժամանել Սևծովյան առևտրի և զարգացման բանկի պատվիրակությունը` բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովի գլխավորությամբ:
Բանկի պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու ՀՀ նախագահի, ֆինանսների նախարարի, Կենտրոնական բանկի նախագահի և ՙԱրդշինինվեստբանկի՚ ղեկավարության հետ:
Այցի արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի 26-ին, ՙԱրմենիա Մարիոտ՚ հյուրանոցում ժամը 13:00-ին կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում:

ՏԵՂԵԿԱՆՔ

Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (Black Sea Trade and Development Bank) հիմնադրվել է Սևծովյան տնտեսական համագործակցության (Black Sea Economic Cooperation) 11 հիմնադիր երկրների կողմից (Ալբանիա, Ադրբեջան, Բուլղարիա, Թուրքիա, Հայաստան, Հունաստան, Մոլդովա, ՌԴ, Ռումինիա, Վրաստան, Ուկրաինա) 1997 թ. կնքված պայմանագրի հիման վրա և իր գործունեությունը սկսել 1999 թ.-իցª որպես այդ համագործակցության ֆինանսական հենասյուն: Հայաստանի Հանրապետության մասնաբաժինը Բանկի կապիտալում կազմում է 1%:
Բանկի ստեղծման նպատակն է խթանել անդամ երկրների տնտեսական զարգացումը և նրանց միջև տարածաշրջանային համագործակցությունըª գլխավորապես մասնավոր և պետական հատվածի ֆինանսավորման միջոցով:
Սկսած 1999 թ.-ից Բանկը ֆինանսավորել է 169 նախագծերª 2.1 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով: 2009 թ. տարեվերջի դրությամբ Բանկի վարկային պորտֆելը կազմել է 891 մլն ԱՄՆ դոլար:
Բանկը ՀՀ-ում գործող կազմակերպությունների վարկավորումը սկսել է 2004 թ.-ից: 2004-2010 թթ. ընթացքում ՀՀ-ում գործող արտադրական 8, ֆինանսական 3 և առևտրային 1 կազմակերպություններին տրամադրվել են վարկեր (վարկային գծեր, առևտրային վարկեր) 73 մլն ԱՄՆ դոլարի չափով: Բանկերին տրամադրված վարկերն ուղղվել են ՓՄՁ վարկավորմանը և առևտրի ֆինանսավորմանը, իսկ արտադրական և առևտրային կազմակերպություններին տրամադրված վարկերըª բիզնեսի ընդլայնմանը և վերակառուցմանը:
Բանկի կողմից ՀՀ կազմակերպություններին տրամադրված վարկերի մնացորդը 31.12.09 դրությամբ կազմել է 54.2 մլն ԱՄՆ դոլար, որը կազմում է Բանկի վարկային պորտֆելի 6%-ը:

Դիտվել է 962 անգամ:
Print Friendly

Leave a Reply