Երեխաները` հանուն բնապահպանության

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | October 25, 2010 14:47

2-ամյա Լևոնն առաջին անգամ է նկարում

Երկուամյա Լևոնը առաջին անգամ վրձինը ձեռքին բռնեց ու թղթի վրա ջրաներկով ինչ-որ պատկերներ խզբզեց Սիրահարների այգում կազմակերպված նկարչական օրը: Լևոնը այգի զբոսանքի էր եկել պապիկի հետ ու պատահաբար դարձել մանկական միջոցառման տարիքով ամենափոքր մասնակիցը:

Սիրահարների այգին հոկտեմբերի 24-ին մարդաշատ էր. այստեղ էին հավաքվել 300-ից ավել երեխաներ իրենց ծնողների, տատիկ-պապիկների և ընկերների հետ,  իսկ առիթը «Համահայկական նկարչական օրն» էր:

Արդեն երրորդ տարին է, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամը կազմակերպում է նկարչական օր: Այս տարի միջոցառումը յուրահատուկ է նրանով, որ կրում է համահայկական բնույթ` մրցույթին նկարներ են ներկայացրել նաև Սփյուռքի ներկայացուցիչները, իսկ բնուն նկարչական օրվան էլ կարող էին հետևել օն-լայն ռեժիմով: Նկարչական մրցույթի արդյունքները կամփոփվեն նոյեմբերին, իսկ դեկտեմբերին տեղի կունենա մրցանակաբաշխությունը:

Միջոցառման նպատակն է սեր ու հոգածություն, պատասխանատվության զգացում և

4-ամյա Ռուբինան աշուն է նկարում` գունազարդելով չորացած տերևները

քաղաքացիական դիրքորոշում ձևավորել երեխաների մոտ:

Չնայած պաշտոնապես մրցույթին մասնակցում են 5-30 տարեկան երեխաներն ու երիտասարդները, Սիրահարների այգում բազմաթիվ էին ավելի փոքր տարիքի մասնակիցները:

«Կարծում եմ, որ յուրաքանչյուր երեխային նման միջոցառումը սովորեցնում է պահպանել, չկեղտոտել բնությունը, գնահատել այն,-ասում է Անժելան, ում 3-ամյա որդին աբստրակտ պատկեր է ստացել թղթի վրա,- ծնողներս  հազվադեպ ենք երեխային բացատրում բնության իրական արժեքը, այն մաքուր պահելու անհրաժեշտությունը»: Անժելան նշում է, որ բնապահպանական կրթությունը պետք է սկսել դեռ փոքր տարիքից. «Երեխան, անկախ տարիքից, պետք է մասնակցի այս միջոցառմանը, զգա դրա ոգին, որպեսզի սկսի հարգել բնությունը»:

Միջոցառման կրթա-դաստիարակչական նշանակությունը կարևորում է նաև Սյուզաննան, ում   6-ամյա դուստրը դեռ մանկապարտեզից սիրում է բնություն նկարել. «Նման միջոցառումներով երեխաների

12-ամյա Հրանտը բնության գեղեցկությունն է ի ցույց դնում իր նկարով

մտածելակերպը կփոխվի, կսկեն ավելի լավ վերաբերվել բնությանը, շրջակա միջավայրին»: Սյուզաննան հատկապես կարևորում է այն, որ մասնակիցների թիվը մեծ է, արծարծված բնապահպանական թեմաներն էլ բազմազան. «Երեխաները մեկը մյուսի նկարները մանրակրկիտ ուսումնասիրում են, ամեն մի նկար երեխային մտածելու, կարծիք ձևավորելու առիթ է»:

Նկարչական օրվա ընթացքում երեխաների պատկերած նկարները բազմաբովանդակ էին. սկսած դպրոցում մաթեմատիկայի դասաժամից  ու ֆուտբոլի աստղերին սիրո խոստովանություններից մինչև աղբով լցված ու ոչնչացման եզրին հայտնված կենդանիների կողմից բանտարկված մարդիկ: Մրցույթի յուրաքանչյուր  մասնակից փորձում էր թղթին

հանձնել բնության մասին ունեցած իր պատկերացումները, իր ցանկությունները:

Տասնամյա Զավենը պատկերել է ծովի հատակը և այնտեղ բնակվող կենդանիներին: Նրա խոսքով` իր նկարով նպատակ ունի կոչ անել մարդկությանը  չաղտոտել ջրային ռեսուրսները և փրկել ջրային կենդանիներին ոչնչացումից: «Մարդիկ անխնա ջուրը կեղտոտում են, իսկ լճերի և ծովերի բնակիչներն էլ դրանից մահանում են»,- ասում է Զավենը, ով շատ է սիրում ջրային կենդանիներին և տանն էլ կրիա է պահում:

Կենդանիներին ազատություն տալու կոչով է հանդես եկել  11-ամյա Մերինեն: Նա պատկերել է դաշտում, ազատության մեջ արածող ձիերի. «Չեմ ուզում, որ կենդանիներին վանդակի մեջ պահեն:

Դպրոցական սեղան` բնապահպանական կոչով

Կենդանիները պետք է ծնվեն և ապրեն ազատության մեջ` բնության գրկում»:

12-ամյա Հրանտն էլ իր նկարում պատկերել է բնության գեղեցկություն ը, գույների բազմազանությունը: «Նկարով կոչ եմ անում բնությունը լավ պահպանել: Այս գեղեցկությունը պետք չէ փչացնել»,- ասում է Հրանտը:

Երիտասարդ նկարիչները բնապահպանական թեմաներով նկարազարդեցին նաև հարյուր դպրոցական աշխատանքային սեղաններ: Առաջիկայում բնապատկերներով նկարազարդված սեղանները կլաքապատվեն և կուղարկվեն դպրոցներ, մանկապարտեզներ և մանկատներ, որտեղ էլ աշակերտներն ամեն օր դաս կսովորեն բնապահպանական կոչ պարունակող սեղանների վրա:

Դիտվել է 2795 անգամ:
Print Friendly

Leave a Reply