WikiLeaks կայքէջի կոմպրոմատները Ռուսաստանի դեմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 25, 2010 14:13

WikiLeaks կայքէջը, որ ավելի վաղ հասարակության սեփականությունը դարձրեց հարյուր հազարավոր գաղտնի փաստաթղթեր, որոնք պատմում են Իրաքում և Աֆղանստանում դաշնային զորքերի գործողությունների մասին, իր իրավասության տակ ունի փաստաթղթեր, որոնք վարկաբեկում են Ռուսաստանին: Էսենջը նշել է, որ Ռուսաստանի դեմ կոմպրոմատները ադքան  շատ չեն, որքան նրանք  կկամենային: WikiLeaks-ի գլխավոր խմբագրի կարծիքով`դա բացատրվում է նրանով, որ ռուսական կայքէջերում տեղեկատվությունը տեղադրվում է միայն ռուսերենով, ինչը սահմանափակում է աղմկահարույց մերկացումները: Նա նշել է նաև, որ իրենց օգնում են ամերիկացիները. նրանք Ռուսաստանի մասին մեծաթիվ նյութեր են տրամադրում: Թե իրենց տրամադրության տակ ինչ վարկաբեկող փաստաթղթեր կան, Էսենջը չի նշում: Ինչպես տեղեկացրել է կայքէջի լրագրողը, այս կայքէջի առաքելությունը ազատ հաղորդակցությունն է մարդու և հասարակության միջև:

Դիտվել է 927 անգամ:
Print Friendly

Leave a Reply