Տերևաթափի մասին բրիտանացի գիտնականի վարկածը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 25, 2010 13:52

Тhe Daily Telegraph թերթի տեղեկատվությամբ` բրիտանացի գիտնականը նոր վարկած է առաջ քաշել, որը բացատրում է, թե աշնանը ինչու են տերևները փոխում իրենց գույնը և թափվում: Ավանդաբար այն կարծիքն էր տարածված, թե  մթնոլորտում ջերմաստիճանի անկման ժամանակ ծառերը անցնում են ռեսուրսների խնայմանը, որի պատճառով ազատվում են տերևներից: Սակայն պրոֆեսոր Բրայան Ֆորդը կարծիք է հայտնել, թե տերևաթափությունը ծառի համար նույնն է, ինչ մարդու համար  զուգարան գնալը: Ազատվելով տերևներից` ծառերը ազատվում են ներսում կուտակված ավելորդ նյութերից: . « Մենք երկար ժամանակ ընկալում էինք տերևի կարևորությունը`որպես Էներգիա պահպանող օրգանի` ֆոտոսինթեզի և գոլորշիացման դեպքում` հոմեոսթազի, սակայն տերևը ծառից դուրս է բերում անցանկալի նյութերը. Դա է տերևաթափի  պատճառը”,- հայտարարել է Քեմբրիջի կիրառական հետազոտությունների հանրության նախագահը: Պրոֆեսորը պարզել է, որ մինչ տերևաթափը ծառերում ավելանում է թունավոր բաղադրատարրերի` տանինի, որ հայ իրականության մեջ աղաղ են անվանում, և օքսալատի առկայությունը: Կարևոր է ըմբռնել, որ տերևները դառնում են դեղին, կարմիր, այնուհետև թափվում են: Բույսերը ևս ամեն տարի այսպես ասած`«պարպվում և դատարկվում են»: Սակայն պրոֆեսորի կարծիքով` դա չպետք է խանգարի մարդկանց գեղագիտական հաճույք ստանալ աշնանային վառ գույներից:

Դիտվել է 1855 անգամ:
Print Friendly

Leave a Reply