Մեքսիկայում ելուզակները հարձակվել են առողջարանի վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 25, 2010 13:09

Մեքսիկայի հյուսիսային` Տիխուանա քաղաքում անհայտ անձինք կրակել են վերականգնողական կենտրոնում բուժվող 13 հիվանդների վրա: Ինչպես այսօր տեղեկացրել են տեղի ԶԼՄ-ները, լավ զինված հանցագործների խումբը կիրակի հարձակվել է «Կամինո» բժշկական առողջարանի վրա և կրակ է բացել հիվանդների վրա: ԻՏԱՌ_ ՏԱՍՍ-ի տեղեկատվությամբ` սա ցնցող միջադեպ էր Տիխուանայում` ԱՄՆ-ի սահմանամերձ տարածքում`2 օր անց այն դեպքից հետո, երբ մյուս քաղաքում Սյուդադ- Խուարեսում, անհայտ անձինք կրակ բացեցին 14 մարդու վրա, ովքեր հիմնականում երիտասարդներ էին:

2006 թվականի վերջին Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնը պատերազմ է հայտարարել կազմակերպված հանցավորության դեմ` բանակի ստորաբաժանումները ուղարկելով այն վայրերը, որ առավել վտանգավոր քրեածին  իրավիճակ է: Սակայն այդ միջոցները դեռևս ցանկալի արդյունքի չեն հանգեցրել. հանրապետությունում զոհվել է 28 հազար մարդ:

Դիտվել է 973 անգամ:
Print Friendly

Leave a Reply