Փոքր սփոփանք

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 25, 2010 13:04

Լիտվայում կազմակերպված ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրում մեր երկրի ներկայացուցիչները 1:0 հաշվով առավելության հասան տանտերերի թիմի նկատմամբ:65-րդ րոպեին  գնդակը մրցակցի դարպասը խփեց Խորեն Մանուչարյանը։ Մինչև այդ, Հայաստանի ներկայացուցիչները միևնույն 0։3 հաշվով զիջել էին Իսպանիայի և Իսրայելի հավաքականներին: Վաստակած 9 միավորով խմբում առաջին տեղը գրավեց և հաջորդ փուլում պայքարը շարունակելու իրավունք ստացավ Իսպանիայի հավաքականը:

Դիտվել է 1766 անգամ:
Print Friendly

Leave a Reply