Պայթյուն Պակիստանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 25, 2010 12:50

Պակիստանի արևելքում գրոհայինները պայթեցրել են մահմեդական սրբավայրը:«Ֆարիդ Շաքար գյանջ» մզկիթի պայթյունից 8 մարդ է զոհվել, ևս 20-ը վիրավորվել են տարբեր աստիճանի վնասվածքներով:Պայթուցիկ սարքը տեղակայված է եղել  կաթ տեղափոխող մոտոցիկլետի վրա, որը կայանել է մզկիթի հարևանությամբ: Այս մզկիթում է գտնվում մահմեդական սրբերից մեկի գերեզմանը: Պայթուցիկ սարքը գործարկվել է այն ժամանակ, երբ մզկիթում հավաքված էին բազմաթիվ հավատացյալներ: Նվազագույնս` 10 մարդ  ծայրահեղ վիճակում հիվանդանոց է տեղափոխվել, հետևաբար չի բացառվում, որ զոհերի թիվը կարող է աճել: ХII դարում կառուցված` «Ֆարիդ Շաքար գյանջ» մզկիթը պատկանում է իսլամի սուֆիական ճյուղին: Այս միջադեպը ուղղված էր կահմեդականների այդ ճյուղի հոգևոր ավանդույթների դեմ:

Դիտվել է 951 անգամ:
Print Friendly

Leave a Reply