Հայաստանի շախմատիստները չարդարացին հույսերը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 25, 2010 12:54

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կայացած շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունում մեր երկիրը ներկայացնող տղամարդկանց «Միկա» ակումբի թիմը վերջին տուրում  2,5:3,5 հաշվով պարտվեց  գերմանական «Բադեն Բադենին» և վաստակած 9 միավորով հանգրվանեց աղյուսակի 11-րդ հորիզոնականում:  Չեմպիոն դարձավ Ռուսաստանի «Էկոնոմիստը»`13 միավոր: Իսկ ահա, «Միկայի» կանանց թիմն արժանացավ  բրոնզե մեդալի: Վերջին` 7-րդ տուրում մեր երկրի շախմատիստուհիները 3,5:0,5 հաշվով հաղթեցիւն Բուլղարիայի «Լոկոմոտիվին» և հավաքեցին 9 միավոր: Առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրին 10-ական միավոր ձեռք բերած «Մոնտե Կարլո» և «Սանկտ Պետերբուրգ» թիմերը:

Դիտվել է 851 անգամ:
Print Friendly

Leave a Reply