ճավայում հայտարարված է ամենաբարձր պատրաստվածություն`Մերապի հրաբխի ժայթքման առնչությամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 25, 2010 11:50

Ինդոնեզիայի հրաբխագիտության և երկրաբանաման ռիսկերի կենտրոնը երկուշաբթի առավոտյան  հայտարարել է Կենտրոնական ճավայում Մերապի հրաբուխի ժայթքման սպառնալիքի առնչությամբ չորրորդ` ամենաբարձր պատրաստվածության մասին: Յավան մոլորակի ամենախիտ բնակեցված շրջանն է, իսկ Մերապին, որը ինդոնեզերենից թարգմանաբար նշանակում է `հրե սար, համարվում է Ինդոնեզիայի ամենաակտիվ հրաբուխը: Սա գտնվում է երկրի կարևորագույն քաղաքներից մեկի~Ջոկյակարտայի մերձակայքում: Մերապիի բարձրությունը 2,968 կմ է, հրաբխի ժայթքման դեպքում `այս  բարձրությունը կարող է աճել ևս 10 մետրով: Հրաբուխը մանսավորապես վտանգ է ներկայացնում Ջոկյակարտայի օկրուգի Սլեման և Կլատեն քաղաքների համար: Կենտրոնի ղեկավարի կարծիքով` այս անգամ ժայթքումը կարող է պայթյունային լինել, ինչպես դա եղավ 1930 թվականին. այդ ժամանակ զոհվեց 1400 մարդ:  Հրաբխագետների կարծիքով` անհրաժեշտ է այս շրջանից տարհանել 54 հազար մարդու:

Ինդոնեզիան հրաբուխների ակտիվությամբ ռեկորդակիր  երկիր է: Մոլորակի խոշորագույն արշիպելագը համարվում է խաղաղօվկիանոսյան « Հրե օղակի« մասը, որը ունի  պայտի ձև, տեկտոնիկ բեկման երկարությունը 40 հազար կմ  է: Սա գոտևորում է Խաղաղ օվկիանոսը և ընդգրկում է Հարավային և Հյուսիսային Ամերիկաները, Ալյասկայի հարավային մասը, այդուհետ` Ճապոնիան, Ֆիլիպինները, Ինդոնեզիան և ավարտվում է Նոր Գվինեայով , Նոր Զելանդիայով և Օվկիանիայի հարավ- արևմուտքով: Հատկապես` «Հրե օղակում» է գտնվում մոլորակի հրաբուխների 90 տոկոսը:  Ինդոնեզիայի օջախում կազմավորվում են Հնդկական օվկիանոսի և Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասերի հատակը. ահռելի ճնշման տակ այդ տարածքները 10 կմ ով իջնում են  և սկսում են լողալ, ինչը հանգեցնում է լավայի ժայթքմանը: Հետևանքը մոլորակի խոշորագույն արշիպելագում 129 ակտիվ «հրե լեռներն» են, իսկ նրանց ընդհանուր թիվը 600 է, ավելին`քան աշխարհի որևէ երկրում:

Դիտվել է 1287 անգամ:
Print Friendly

Leave a Reply