ՀՀ նախագահը ներկա գտնվեց Գյումրիի «Քաղաքի օր» տոնակատարությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 23, 2010 19:31

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Շիրակի մարզ կատարած այցի շրջանակում, այսօր ներկա գտնվեց Գյումրիի «Քաղաքի օր» տոնակատարությանը, որն արդեն ավանդական է դարձել եւ անցկացվում է ամեն տարի` սկսած 2003 թ-ից: Համերգային ծրագրին մասնացում էին ինչպես գյումրեցի կատարողներ, այնպես էլ մայրաքաղաքից հրավիրված արվեստի գործիչներ:

Տոնակատարության շրջանակներում Գյումրին, մեծարելով իր լավագույն զավակներին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից- անդամ, գիտության վաստակավոր գործիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանին, ՌԴ հարավային ֆեդերալ տարածաշրջանում ՀՀ գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանին շնորհեց «պատվավոր քաղաքացու» կոչում, իսկ «Վարպետի» ոսկե կրծքանշանով պարգեւատրվեցին ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանը, «Համայնապատկեր» գրական-մշակութային հանդեսի հիմնադիր- խմբագիր, բանաստեղծ Սարո Գյոդակյանը եւ դարբին Սերյոժա Մանուկյանը: Այնուհետեւ ՀՀ ղեկավարը Սբ Ամենափրկիչ եկեղեցու հարեւանությամբ ստեղծված «Խաչքարերի պուրակ»-ում դիտեց Ջուղայում ավերված խաչքարերի կրկնօրինակները, որոնց տեղադրումը յուրօրինակ բողոք է մշակութային եղեռնի դեմ: «Խաչքարերի պուրակում» ներկայում տեղադրված է 20 խաչքար, որոնք ստեղծվել են քաղաքի քանդակագործների կողմից: Հետագայում նախատեսվում է, որ պուրակում խաչքարերի քանակը կգերազանցի 100-ը

Դիտվել է 901 անգամ:
Print Friendly

Leave a Reply