Ընդունվել է Երեւանյան հռչակագիրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 23, 2010 19:17

Երեւանում ավարտվել է Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 5-րդ լիագումար նիստը: Եռօրյա աշխատանքային քննարկումների արդյունքում ընդունվել է «Դատախազությունը եւ անչափահասների գործերով արդարադատությունը» Երեւանյան հռչակագիրը:

Այն խորհրդատվական բնույթի փաստաթուղթ է եւ կոչված է ապահովելու անչափահասների իրավունքների պաշտպանության սկզբունքների միասնականությունը:

Ընտրվել է Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի բյուրոյի նոր կազմ եւ նախագահ: 2011 թվականին Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհուրդը կնախագահի Ջոաո Մանուել դա Սիլվա Միգելը (Պորտուգալի), իսկ ներկայիս նախագահ Օլիվյե Դե Բեզնան (Ֆրանսիա) կնախագահի մինչեւ 2010 թվականի վերջը: Փոխնախագահ է ընտրվել Անտոնիո Մուրան (Իտալիա), Ռայա Տոիվայնեն (Ֆինլանդիա) եւ Սեդրիկ Վիսարտ դը Բոկարմը (Բելգիա):

Դիտվել է 900 անգամ:
Print Friendly

Leave a Reply