Մրցանակակիր դառնալու աղոտ հնարավորություններ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 23, 2010 18:57

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի ակումբային առաջնության վեցերորդ տուրում Երևանի «Միկայի» տղամարդկանց և կանանց թիմերը անհաջող հանդես եկան  և զրկվեցին չեմպիոնի կոչման համար պայքարելու հնարավորությունից: «Միկայի» շախմատիստները 2,5։3,5 հաշվով զիջեցին  առաջատարին`«Էկոնոմիստ» (Ռուսաստան) թիմին: Մեր թիմը վաստակել է 9 միավոր և 5-րդ հորիզոնականում է: Վերջին, 7-րդ տուրում, «Միկան» կմրցի գերմանական «Բադեն Բադենի» հետ: «Միկայի» կանանց թիմը 1:3 հաշվով պարտվեց Մոնտե Կառլոյի «Սերկլ Էխո» ակումբին: «Միկան» վաստակել է 7 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Հաջորդ խաղում մեր շախմատիստուհիները մրցելու են բուլղարական «Լոկոմոտիվ 2000»-ի հետ: Մեր երկու թիմերն էլ աղոտ հնարավորություններ են պահպանում  մրցանակակիր դառնալու համար:

Դիտվել է 1169 անգամ:
Print Friendly

Leave a Reply