Ցուցարարների և ոստիկանության բախումներ Նեապոլի մերձակայքում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 23, 2010 14:55
Բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև բախում է տեղի ունեցել լույս շաբաթ գիշերը Իտալիայի Նեապոլ քաղաքի արվարձաններից մեկում` Տերցինիոյում: Repubblica թերթի տվյալներով`կյանքի համար ոչ վտանգավոր վերքեր են ստացել 2 ոստիկան և 3 կարաբինակիրներ: Ցուցարարները իրավապահների կողմը քարեր, , պայթուցիկներով լցված շշեր և պայթուցիչներ են շպրտել: Ի պատասխան` ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել:Ցուցարարները բողոքում են, որ Տերցինիոյի մոտակայքում նախատեսել են ստեղծել աղբանոցներ: Տեղի բնակիչները իշխանության այդ որոշումը ճիշտ չեն համարել, քանի որ աղբանոցը նախատեսել են ստեղծել ազգային պուրակի տարածքում: Իր հերթին` Իտալիայի կառավարությունը հայտնել է, որ Տերցինիոյում աղբանոց ստեղծելը լուծում է Նեապոլից աղբի արտահանման խնդիրը: Այժմ քաղաքի փողոցներում կուտակվել է 2 հազար տոննա աղբի թափոն:






Facebook
Tweet This
Email This Post
