Աֆղանստանում գրոհայինները հարձակվել են ՄԱԿ-ի գրասենյակի վրա
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 23, 2010 14:34
Աֆղանստանի Գերատ նահանգում գրոհայինները հարձակվել են ՄԱԿ-ի գրասենյակի վրա: Ականատեսների վկայությամբ`հաստատության մուտքի մոտ մի քանի հզոր պայթյուն է տեղի ունեցել: Ճշտված տվյալներով` ՄԱԿ-ի հաստատության վրա հարձակվել են 2 մահապարտ- գրոհայիններ, ովքեր ՄԱԿ-ի շենքին մոտեցել են պայթուցիկներ տեղադրված ավտոմեքենաներով: Պայթյունի հետևանքով ավերվել է ներկայացուցչության շենքը: Այժմ շենքը շրջափակել են ոստիկանությունը և բանակային ստորաբաժանումները: Նախնական տեղեկատվությամբ` կան զոհեր և վիրավորներ: Նրանց թիվը ճշտվում է:






Facebook
Tweet This
Email This Post
