Մնացել են առանց մեդալի
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | հոկտեմբերի 23, 2010 15:10
Մարոկկոյի Աղադիր քաղաքում կազմակերպված ձյուդոյի աշխարհի երիտասարդական առաջնությունում 55 կգ քաշային Գրիգոր Իվանյանը մնացել է առանց մեդալի: Մարզիչ Դավիթ Խիթարյանի սանից սպասելիքներն ավելի մեծ էին, քանի որ նա Եվրոպայի գործող գավաթակիրն Է: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` 60 կգ քաշային Գոռ Հարությունյանը նույնպես մնացել է առանց պարգևի: Մեր ձյուդոյիստներին այս ստուգատեսին նախապատրաստել էր մարզիչ Տիգրան Բաբայանը:
Դիտվել է 1028 անգամ:





Facebook
Tweet This