Հայիթիում խոլերայի վարակից շուրջ 200 մարդ է զոհվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 23, 2010 14:15
Հունվարին Հայիթիում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո շուրջ 200 մարդ դարձել է խոլերայի վարակի զոհ: Երկրի առողջապահության նախարարությունը հաստատել է 194 մահվան և ավելի քան 2,35 հազար վարակակիրների դեպքերը:
Չնայած վարակի օջախը գտնվում է մայրաքաղաքից դեպի հյուսիս, այնուամենայնիվ իշխանությունները վախենում են, որ հիվանդությունը կտարածվի միլիոնավոր այն մարդկանց շրջանում, ովքեր ապրում են մայրաքաղաքի ժամանակավոր ճամբարներում:
«Դա շատ վտանգավոր կլինի: Պորտո-Պրենսում արդեն ապրում է շուրջ 2,4 միլիոն մարդ, և նրանց կենսապայմաններն արդեն իսկ խիստ վտանգավոր ենե,-նշում է Հայիթիի Բժշկանան ասոցիացիայի գործակալությունը:
Մահացու հիվանդության բռնկումը Հայիթիում գրանցվել է ավերիչ երկրաշարժից ինը ամիս անց:
Մասնագետները կանխատեսել էին, որ Հայիթիում խմելու ջրի անբավարարությունը աղիքային այնպիսի ինֆեկցիոն հիվանդությունների պատճառ կարող է դառնալ, ինչպիսիք են խոլերան և դիզենտերիան:
Հիշեցնենք, որ երկու ստորերկրյա հզոր ցնցումների հետևանքով (7,0 և 5,9 բալ ուժգնությամբ), որոնք տեղի ունեցան 2010 թվականի հունվարի 12-ին, տուժեց մոտ երեք միլիոն մարդ, ավերվեց 250 հազար տուն:






Facebook
Tweet This
Email This Post
