Wikileaks կազմակերպությունը հրապարակել է գաղտնի փաստաթղթեր, որոնք բացահայտում են Իրաքի պատերազմը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 23, 2010 13:51
Պենտագոնի տվյալներով`Իրաքում զոհվել է 109 հազար 32 մարդ, որոնցից 66 հազար 81-ը խաղաղ բնակիչներ են, 23 հազար 984 մարդը որակավորված են իբրև« թշնամիներ», 15 հազար 196 –ը Իրաքի անվտանգության ուժերի ներկայացուցիչներ են, 3 հազար 771 զինվորը`դաշնային զորքերի զինվոր: Իրաք ներխուժումից 3 ու կես տարի անց և Իրաքում առաքելության ավարտի վերաբերյալ Բուշի հայտարարությունից 3 տարի անց Իրաքը քաղաքացիական պատերազմի նախաշեմին է: Այդուհետ` ակներև է ռազմական կամպանիայի արյունալի հունը. ամերիկացիները գրանցում են խաղաղ բնակիչների մահեր:
Ուրբաթ Wikileaks կազմակերպությունը հրապարակել է գաղտնի փաստաթղթեր, ինչը ՄԻացյալ Նահանգների պատմության մեջ դիտվում է տեղեկատվության ամենամեծ արտահոսքը: Ինտերնետից օգտվող յուրաքանչյուր ոք կարող է կարդալ Իրաքում դաշնային զորքերի մարտական գործողությունների հետևանքով բոլոր տուժածների և սպանվածների պատմությունը: Վերջին տվյալներով` Իրաքյան կամպանիայից տուժել է 285 հազար իրաքցի: Ստացվում է, որ ԱՄՆ-ի պաշտպանության գերատեսչությունն ամեն դեպքում գրանցել է խաղաղ բնակիչների մահեր `թեպետ հերքել է այդ փաստը: Պենտագոնի տվյալներով` Իրաքում զոհվել է 109 հազար մարդ, նրանցից երկու երրորդը խաղաղ բնակիչներ են: Սակայն նույնիսկ այս տվյալները փոքրացված են: «Իրաքյան դոսիեում» խոսվում է 15 հազար թաքցված մահերի մասին: Wikileaks կազմակերպության դոսիեն վկայություն է տալիս այն մասին, որ Բլաքուոթեր թիկնազորը բազմիցս կրակ է բացել խաղաղ բնակիչների վրա: Թիկնազորական այս կազմակերպության մասին խոսել են 2007 թվականին: Այդ ժամանակ նրանք կրակ են բացել Բաղդադի հրապարակում, զոհվել է 17 խաղաղ քաղաքացի, 1 շաբաթվա ընթացքում այս կազնմակերպությանը զրկեցին Իրաքում աշխատելու հավաստագրից: Աղմկահարույց առաջին փաստաթղթերը հրապարակել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը: Այդ փաստաթղթերը հատուկ արժեք ունեն, նրանք բացահայտում են Իրաքում 2004-2010 թթ ռազմական գործողությունները: Սա իրապես ամենաարտասովոր պատերազմի ժամանակագրությունն է, որը երբևէ տպագրվել է: Կոնգրեսի ընտրություններին մնացել է ընդամենը 1 շաբաթ, և Wikileaks կազմակերպությունը ժամանակահարմար է համարել այդ փաստաթղթերի հրապարակումը` հանրության արձագանքի առումով»,- հաստատել է կայքէջի տնօրեն Ջուլիան Էսենջը:
. Իսկ արձագանքը չուշացավ: Պենտագոնում խոսում են նաև Աֆղանստանի պատերազմի վերաբերյալ տեղեկատվության արտահոսքի մասին, երբ WikiLeaks կայքէջը հրապարակեց փաստաթղթեր Աֆղանստանի կամպանիայի մասին: Պենտագոնի կարծիքով`սա լուրջ վնաս հասցրեց ամերիկացի զինվորներին, իրաքցիներին, ՆԱՏՕ-ի զինվորներին, որոնց անունները մեծ տեղ ունեն այդ փաստաթղթերում: Այդ առնչությամբ հատուկ հայտարարություն արեց ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը. «Պետքարտուղարության քաղաքականության համաձայն`մենք չենք մեկնաբանում անօրեն հրապարակված փաստաթղթերը, ուստի ես առաջարկում եմ դիմել ԱՄՆ-ի պաշտպանության գերատեսչություն: Սակայն ես համոզված եմ, որ անհրաժեշտ է խիստ դատապարտել, որ անհատները կամ կազմակերպությունները գաղտնի տեղեկատվություն են հրապարակում: Սա սպառնալիքի տակ է դնում մեր երկրի ազգային անվտանգությունը և նրանց անվտանգությունը, ում հետ մենք աշխատում ենք»: Այժմ, ամենայն հավանականությամբ, Պենտագոնը կսկսի ներքին հետաքննությունը, ինչպես դա եղավ աֆղանական դոսիեի հրապարակումից հետո:






Facebook
Tweet This
Email This Post
