Սերգեյ Մովսիսյանի համեստ արդյունքը` Իսպանիայում կայացած շախմատի միջազգային մրցաշարում

Օրվա լուր | | July 17, 2009 17:29

MovsisyanԻսպանիայի Սան Սեբաստիան քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին 10 գրոսմայստերներ, Սերգեյ Մովսիսյանը 6-7-րդ տեղերը բաժանեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Այս երկու շախմատիստները 9 հնարավորից վաստակեցին 4,5-ական միավոր: 1-2-րդ տեղերը 6,5-ական միավորով բաժանեցին ամերիկացի Հիկարու Նակամուրան և ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովը: Ուժեղագույնին որոշելու համար նրանք «արագ» շախմատի 2 պարտիա անցկացրին: Դրանցում հաջողությունն ուղեկից էր Նակամուրային:

Դիտվել է 912 անգամ:
Print Friendly

Leave a Reply