Աշակերտն ինքնասպան է եղել` «զզվելով» դասերից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 23, 2010 12:38

«Հրապարակ» թերթը մանրամասներ է ճշտել Հրազդանում ինքնասպան եղած 15-ամյա պատանու դեպքի հետ կապված: Պարզվում է՝ տղան Հրազդանի թիվ 10 դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Գուրգեն Հարությունյանն է, ով հոկտեմբերի 19-ի երեկոյան կախվել էր տան լոգարանի առաստաղից:

Պատանին գրություն է թողել, որում գված է եղել, թե զզվել է դասերից, հատկապես անգլերեն սովորելու եւ անգլերենի պարապմունքներին գնալու` տնեցիների անդադար հորդորներից ու սպառնալիքներից:

Ոստիկանության Կոտայքի մարզի վարչությունում դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Դիտվել է 1198 անգամ:
Print Friendly

Leave a Reply