Հայաստանի նախագահը աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 23, 2010 12:30

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Գյումրիում նշվում է «Քաղաքի օր» տոնակատարությունը, որին կմասնակցի նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում երկրի ղեկավարը կլինի նաեւ Ախուրյանի շրջանի՝ 2006 թվականին 102 մլն դոլարի ներդրմամբ կառուցված շաքարի գործարանում, որտեղ կծանոթանա իրականացվող աշխատանքներին եւ ծրագրերին։ Այնուհետեւ Սերժ Սարգսյանը կուղեւորվի Գյումրի, որտեղ ներկա կգտնվի Գյումրիի բժշկական կենտրոնի հիմնարկեքի արարողությանը։

Հանրապետության ղեկավարը կայցելի նաեւ Շիրակի մարզպետարան, ուր աշխատանքային խորհրդակցություն կանցկացնի մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ։

Սերժ Սարգսյանը կլինի նաեւ Գյումրիի Վարդանանաց հրապարակում «Քաղաքի օր» տոնակատարությանը, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարեւանությամբ տեղակայված խաչքարերի պուրակում կդիտի Ջուղայում ավերված խաչքարերի կրկնօրինակները, ինչպես նաեւ կայցելի քաղաքապետարանի նորակառույց վարչական շենք։

Դիտվել է 1488 անգամ:
Print Friendly

Leave a Reply