“Տաթևի թևեր” ճոպանուղու` Գինեսի գրքում գրանցվելու գործընթացը կսկսվի այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 23, 2010 11:23
Այսօր կսկսվի “Տաթևի թևեր” ճոպանուղու՝ Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում գրանցելու գործընթացը, որին կմասնակցեն Գինեսի գրքի ներկայացուցիչ, գնահատող Կարիմ Վալերիոն, ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը և Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը։
Ճոպանուղու գրառման գործընթացը կանցակացվի ժամը երկուսին։
5,7 կմ երկարությամբ ճոպանուղին ամենաերկարն է աշխարհում: Մաքսիմալ արագությունը կազմում է 37 կմ/ժ, իսկ մեկ ուղղությամբ ուղևորության տևողությունը՝ 11 րոպե: Ճոպանուղու մաքսիմալ բարձրությունը կիրճի վրա 360 մետր է: Յուրաքանչյուր ուղղությամբ միաժամանակ կերթևեկի մեկական տրամվայ՝ մինչև 25 ուղևոր տարողությամբ:
Մեկ ուղղությամբ ուղևորության արժեքը մեկ ուղևորի համար կազմում է երեք հազարար դրամ:






Facebook
Tweet This
Email This Post
