Ֆրանսիայի սենատը կողմ է քվեարկել կենսաթոշակային բարեփոխմանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 23, 2010 1:44

Ֆրանսիայի սենատը, երեքշաբաթյա քննարկումներից հետո, կողմ քվեարկեց կենսաթոշակայինբարեփոխմանը, որի դեմ գործադուլներ ու ցույցեր են մոլեգնում ողջ երկրում: Այս մասին ուրբաթ օրըհայտարարել է Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի փոխխոսնակ Բերնար Ֆրիման:

Քվեարկության մասնկացած 339 սենատորներից բարեփոխմանը կողմ են քվեարկել 177-ը, դեմ`153-ը,ձեռնպահ`9-ը:

Այժմ բարեփոխման նախագծի երկու տարբերակները, որոնք պաշտպանել են վերին և ներքին պալատները, ամբողջական տեսքի պետք է բերի միջխորհրդարանական հանձնաժողովը:

Երկու պալատները վերջնական քվեարկությունը կարող են կատարել հաջորդ շաբաթ` երեքշաբթի և չորեքշաբթի:

Քննարկումները սենատում շարունակվել են մոտ 140 ժամ, որոնք ամենաերկարն էին 1986-ից ի վեր, երբ քննարկվում էր   TF1 հեռուստաալիքի մասնավորեցման նախագագիծը:

Կառավարությունը հաստատակամորեն որոշել է բարեփոխումներ կատարել, որպեսզի տնտեսի կենսաթոշակների մեջ: Այժմ  կենսաթոշակների 10%-ը վճարվում է պարտքով:

Ֆրանսիացիները անցնում են թոշակի 60 տարեկանում, եթե կատարել են կենսաթաշոկային մասհանումներ   40,5 տարիների ընթացքում և 65 տարեկանում, եթե մասհանումները կատարել են ավելի քիչ տարիների ընթացքում:

Կառավարությունը մտադիր է բարձրացնել սանդղակը` համապատասխանաբար մինչև 62 և 67 տարեկան: Բացի այդ, պարտադիր կենսաթոշակային մասհանումների ժամկետը   2018-ին կհասնի 42-ի:

Բարեփոխման նախագիծը բողոքի ալիք է բարձրացրել ողջ երկրում: Հոկտեմբերի 12-ից որոշ ոլորտներում սկսվել են անժամկետ գործադուլներ: Երկրում չեն աշխատում նավթավերամշակման գործարանները, նավթագործները գրավում են վառելիքի պահեստները, լցակայանների 20%-ում վառելանյութը բացակայում է:

Երկրի քաղաքներում ամեն օր տեղի են ունենում ցույցեր, որոնց ակտիվորեն մասնակցում է երիտասարդությունը: Ցուցարարներին խառնվում են ջարդարարները, և բողոքի ակցիաները վերածվում են անկարգությունների:

Հոկտեմբերի 12-ից ի վեր ողջ երկրում ձերբակալվել է մոտ   երկու հազար երկու հարյուր մարդ:

Վերջին ազգային գործադուլը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին. արհմիությունները ցանկանում էին այն անցկացնել քվեարկության նախորդ օրը: Ընդդիմությունն ամեն ինչ արեց, որ քվեարկությունը ձգձգվի, և սենատորները ստիպված էին ամեն օր մինչև ուշ գիշեր աշխատել:

Արդյունքում կառավարությունն օգտվեց իր սահմանադրական իրավունքից և պահանջեց, որ սենատը քվեարկի կարճ ժամկետում: Կառավարությունը չի կարող արգելել ընդդիմությանը` ներկայացնելու մեծաքանակ փոփոխություններ, սակայն իրավունք ունի հարկադրելու` միանգամից քվեարկել ողջ տեքստի համար, որպեսզի խուսափի ամեն փոփոխության համար առանձին քվեարկությունից:

Այնուամենայնիվ ընդդիմությունը մտադիր չէ նահանջել. հինգշաբթի նշանակվել է ազգային գործադուլների երկու նոր ամսաթիվ` հոկտեմբերի 28 և նոյեմբերի 6:

Ֆրանսիայի ուսանողների ազգային միությունը (UNEF) կոչ է արել երիտասարդությանը ցույցեր անցկացնել աշնանային արձակուրդների ընթացքում:

Դժգոհողները հիշում են 2006 թ. փորձը, երբ առաջին անգամ աշխատանքի ընդունման պայմանագրի օրենսդրական նախագիծն ընդունվեց, սակայն չմտավ ուժի մեջ:

Դիտվել է 1269 անգամ:
Print Friendly

Leave a Reply