Միխնիկ. Եթե Ադրբեջանում ժողովրդավարություն է, ուրեմն շունն էլ կատու է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 22, 2010 21:19
«Ես բացարձակապես Հայաստանում ժողովրդավարության մասնագետ չեմ: Ամեն ինչ կախված է համեմատությունից: Ուզբեկստանի համեմատ, սա 100-տոկոսանոց անգլիական ժողովրդավարություն է»: Այդ մասին Երեւանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է եվրոպական ժողովրդավարական շարժման ճանաչված ներկայացուցիչ, «Համերաշխություն» շարժման հիմնադիրներից Ադամ Միխնիկը:
«Դուք ունեք խնդիրներ: Մյուս երկրներն էլ ազատ ժողովրդավարության են անցել ավտորիտարիզմից, դա ոչ միայն Հայաստանն է, այլեւ Վրաստանը, Ուկրաինան, Հունգարիան: Մենք բոլորս էլ դեռ կենդանի ենք, եւ մեր մաշկի տակ ապրում է խորհրդային ավտորիտարիզմը»,- ասել է նա:
Միխնիկի խոսքով կա հայկական մի ֆենոմեն, մի կողմից մեծ մշակույթ, քրիստոնեություն, մյուս կողմից վերջին 20 տարում ընտրությունների ժամանակ ցույցեր, բողոքներ ենք տեսել:
Ինչ վերաբերում Ադրբեջանի ժողովրդավարությանը, Միխնիկն այն համեմատել է չորսգլխանի ձիու հետ: «Իսկ ինչպե՞ս եք գնահատում չորսգլխանի ձիուն, որպիսին գոյություն չունի: Մեզ մոտ լրագրող կա, որը գրում է՝ շունը կատու է: Նույնկերպ դուք ասում եք՝ Ադրբեջանը ժողովրդավարություն է»:






Facebook
Tweet This
Email This Post
