Քննարկում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 22, 2010 20:24

Հոկտեմբերի 22-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկվեց եւ նստաշրջանի ու առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար դրական եզրակացություն ստացավ նախորդ նիստում ընդհատված «Արտոնագրային վճարների մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը, իսկ  «Առեւտրի եւ ծառայությունների մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը   դրական եզրակացություն ստացավ նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու համար:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ  «ՀՀ մաքսային  օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ  օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մաքսային հսկողության իրականացման ժամանակ կիրառել ընտրողականության սկզբունքը, հսկողության ձեւերի ընտրության ժամանակ կիրառել ռիսկերի կառավարման համակարգ, սահմանել ռիսկերի կառավարման համակարգի էությունը եւ ռիսկերի գնահատման չափանիշները, ներդնել մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգ, ազատ շրջանառության համար ներմուծված օտարերկրյա ծագման ապրանքների` «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանումից հետո դրանց հետագա ներմուծման դեպքում ներմուծման ռեժիմների շարքում նախատեսել նաեւ «Վերաներմուծում» մաքսային ռեժիմի կիրառում` կրկնակի հարկումից խուսափելու նպատակով, «Վերաարտահանում» եւ «Արտահանում» ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմներով արտահանված ապրանքների հետադարձ ներմուծման դեպքում նախատեսել միայն սահմանված կարգով արտահանման ժամանակ վերադարձված մաքսային վճարների գանձում, ինչպես նաեւ սահմանել մաքսային մարմինների կողմից հայտարարագիրն ընդունվելուց հետո տասնօրյա ժամկետում ապրանքները, տրանսպորտային միջոցները, հայտարարագիրը եւ մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերը հայտարարատուի կողմից մաքսային հսկողության ներկայացնելու պահանջ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նաեւ քննարկված նախագծին  նստաշրջանի եւ հոկտեմբերի 25-28-ի քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար:

Դիտվել է 1182 անգամ:
Print Friendly

Leave a Reply