Հայաստանի հրացանակիրների անհաջող մրցելույթը` Եվրոպայի առաջնությունում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 17, 2009 16:44

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի մարզապալատում անցկացված սուսերամարտի Եվրոպայի առաջնությունում անհաջող մրցելույթ ունեցան Հայաստանի հավաքականի խոցասուսերակիրները:

Միքայել Ղազարյանը և Արկադի Մուրադյանը խմբային մրցաշարում չկարողացան պայքարը շարունակելու իրավունք նվաճել: Նրանք իրենց անունների դիմաց գրանցել էին միայն մեկական հաղթանակ: Իսկ Էդգար Ավետիսյանը, թեև խմբից դուրս եկավ և հասավ մինչև 1/32 եզրափակիչ, սակայն այստեղ նա 8:15 հաշվով պարտվեց ապագա չեմպիոնին` Գերմանիայի ներկայացուցիչ Շմիդտին: Ի դեպ, Էդգարն օրերս է ավարտել զինվարական ծառայությունը, և այս արդյունքը նրա համար կարելի է բավարար համարել:

Դիտվել է 1082 անգամ:
Print Friendly

Leave a Reply