Մեծ յոթնյակի երկրները ճնշում են բանեցնում Չինաստանի վրա
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 22, 2010 17:17
Չինաստանի քաղաքականության հանդեպ միասնական քաղաքականություն մշակելու փորձով` չծրագրված հանդիպում են ունեցել Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ճապոնիայի ֆինանսների նախարարները հարավկորեական Քենջու քաղաքում: ԱՄՆ-ն և Եվրամիության երկրները կկամենային Չինաստանի վրա արժույթի հարցերով ճնշում բանացնել: Նրանք մտադիր են ստիպել Չինաստանին` յուանի կուրսը բարձրացնել` դոլարի և եվրոյի համեմատությամբ: ԱՄՆ-ն և Եվրամիությունը կարծում են, որ Չինաստանի ազգային էժան արժույթը այս երկրին առավելություն է տալիս համաշխարհային շուկայում:Քենջուի երկօրյա հանդիպումը նախապատրաստում է նոյեմբերին Սեուլում կայանալիք գագաթնաժողովի աշխատանքները, որին կմանսակցեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի և Եվրամիության կարևոր երկրների ղեկավարները:






Facebook
Tweet This
Email This Post
