Ֆիլիպիններում զինված հանցագործը սպանդ է կազմակերպել դպրոցներից մեկում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 22, 2010 16:11
Ֆիլիպինների հարավում գտնվող Զամբոանգա քաղաքի դպրոցներից մեկում սառը զենքով զինված հանցագործը սպանել է ուսուցիչներից մեկին և հինգերորդ դասարանցի տղային, վիրավորել է նաև մի քանի մարդու: Դպրոցականների ծնողները կամեցել են զինաթափել մարդասպանին,և բռնվելու պահին նա սպանվել է իր իսկ դանակից:
Ըստ որում` ծանր վիրավորվել է հանցագործին դիմադրություն ցույց տվածներից մեկը: Ոստիկանների տեղեկացմամբ`ողբերգությունից տուժել են նաև 2 մանկավարժ և 4 աշակերտն: Բժիշկները վտանգավոր են համարում ծանր վիրավորված` 11-ամյա աղջնակի վիճակը: Ինչպես պարզվել է` սպանդը կազմակերպել է սպանության մեղադրանքով նախկին կալանավորը: ենթադրում են, որ նա տառապում է հոգեկան հիվանդությամբ:






Facebook
Tweet This
Email This Post
