Լուսինը գանձերով լի սնդուկ է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 22, 2010 15:33
Լուսնային բնահողը ավելի հարուստ է, քան կարող էին պատկերացնել: Այն պարունակում է արծաթի հետքեր` բարդ տարրերի և միացությունների համակցությամբ: Սա հաստատում են նոր հետազոտությունները: Բրաունի համալսարանի գիտնականները վերլուծության են ենթարկել լուսնային փոշու մասնիկները, որոնք հավաքել էր ՆԱՍԱ-ն: Այս փորձը թույլ է տվել բացահայտելու զարմանալի հարուստ խառնուրդ. բացի արծաթից` բաղադրվում է ջուր, հիդրօքսիլ, շմոլ գազ, ածխածնի դիօքսիդ, ամիակ և մաքուր նատրիում: «Այս տեղանքը նման է գանձերով լի սնդուկի, որը մինչ օրս հայտնի չի եղել»,- ասել է Փիթեր Շուլցը` Բրաունի համալսարանի գիտնականը`հոկտեմբերի 22-ին Science ամսագրում հրապարակած հոդվածի գլխավոր հեղինակը: Լուսնային մասնիկները հավաքվել են մոտավորապես 1 տարի առաջ , երբ ՆԱՍԱ-ի հրթիռը բախվեց Լուսնի մակերևույթին: Սա գիտնականներին հնարավորություն տվեց իմանալու լուսնային բնահողի կառուցվածքի մասին` մասնավորապես` բևեռներում, որտեղից երբևէ նմուշ չէին վերցրել: ՆԱՍԱ-ի հրթիռը խառնարանին բախվել է 9 հազար կմ/ ժամ արագությամբ` խառնարանի ստորին մասից հանելով նյութեր, որոնք միլիարդ տարիների ընթացքում արևի ճառագայթների հետ չէին շփվել: Անցյալ տարի նոյեմբերին ՆԱՍԱ-ն ներկայացրեց այս փորձի վերջին եզրակացությունները` հայտարարելով , որ Լուսնի վրա հայտնաբերվել է սառած ջրի նշանակալի քանակություն:






Facebook
Tweet This
Email This Post
