Գիտնականները շուտով կհաստատեն «զուգահեռ աշխարհների» գոյությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 22, 2010 15:00

Reuters-ի փոխանցմամբ` ֆիզիկոսները հույս ունեն արդեն հաջորդ տարի ստանալ  այն հասկացությունների գոյության ապացույցները, ինչպիսիք են «զուգահեռ աշխարհները» և «հավելյալ չափումները», որոնց մասին  երկար ժամանակ ակնարկում էին գիտաֆանտաստիկ ստեղծագործությունները: Գիտնականները ակտիվորեն խոսում են «նոր Ֆիզիկայի» ծագման մասին, որը լիովին փոփոխության կենթարկի պատկերացումները ժամանակակից տիեզերքի  և նրա կառուցվածքային սկզբունքների մասին: Միջուկային  հետազոտությունների եվրոպական կազմակերպությունը հոկտեմբերին տարածած ծանուցման մեջ ասում է.«Զուգահեռ տիեզերքները, մատերիայի անհայտ դրսևորումները, հավելյալ չափումները… Դրանք անհեթեթություն չեն` էժանագին գիտաֆանտաստիկայից… Սրանք  Ֆիզիկայի շատ կոնկրետ տեսություններ են, որոնք գիտնականները ջանում են ապացուցել…»: Թեպետ Երկիր մոլորակից հարյուրամյա դիտարկումներին`արդի  դրությամբ` ուսումնասիրվել է տիեզերքի միայն 4 տոկոսը: Մյուս մասը, գիտնականների կարծիքով,  կազմված է մութ` անտեսանելի  էներգիայից. դա է պատճառը, որ այն  մինչ այժմ ուսումնասիրության  ենթակա չէր: Ֆիզիկոսների կարծիքով`զուգահեռ տիեզերքները կարող են բացահայտվել այն չափումներում, ուր լույս չի ներթափանցում, ինչը անհնար է դարձնում հետազոտությունը: Մեծ ադրոննային կոլայդերը ստեղծվել է Շվեյցարիայի և Ֆրանսիայի սահմանում`միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության կողմից` ավելի քան 70 երկրների ֆիզիկոսների մասնակցությամբ և շահագործման է հանձնվել 2009 թվականի նոյեմբերին: Սա պատմության մեջ տարրական մասնիկների ամենամեծ արագացուցիչն է: Սրանում` 27 կմ-ոց օղակում, գրեթե լույսի արագությամբ միմյանց են բախվում ցրված պրոտոնները: Ուսումնասիրելով այդ բախման արդյունքները`գիտնականները հույս ունեն ստանալ նոր տվյալներ`մատերիայի կառուցվածքի մասին, ինչպես նաև վերարտադրեն 13 միլիարդ տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները, որը գիտության մեջ հայտնի է «Մեծ պայթյուն» անվամբ, որից, մի վարկածի համաձայն, առաջացել է տիեզերքը: Հոկտեմբերի կեսերին գիտնականներին հաջողվել է նշված ժամանակացույցից  կես ամիս առաջ հզորացնել արագացուցչի 10-32 մասնիկների լուսավորվածությունը `վայրկյանում 1 քառակուսի սմ-ի վրա: Սա նոր տվյալներ ստանալու հնարավորություն կտա գիտնականներին:

Դիտվել է 1302 անգամ:
Print Friendly

Leave a Reply