Գլխավոր քարտուղարի ուղերձըՄիավորված ազերի կազմակերպության օրվա կապակցությամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 22, 2010 15:05

Միավորված ազգերի կազմակերպության օրը ես իմ երախտագիտությունն եմ հայտնում աշխարհի միլիոնավոր մարդկանց, ովքեր խորապես հավատում են խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների հաստատմանն ուղղված մեր աշխատանքին, ինչպես նաև նրանց, ովքեր խրախուսում են մեր սկզբունքները և օգնում հասնել մեր նպատակներին: Իմ շնորհակալությունն եմ հայտնում ձեզ` բոլորիդ, աշխարհի ընկերներ և քաղաքացիներ:

Վաթսունհինգ տարի առաջ այս օրը Միավորված ազգերի կազմակերպության հիմնադիր Կանոնադրությունն ուժի մեջ մտավ: Յուրաքանչյուր տարի ՄԱԿ-ի օրը, մենք վերահաստատում ենք մեր համընդհանուր առաքելությունը: Մենք վերահաստատում ենք համերաշխության, փոխադարձ հարգանքի և մարդկային արժանապատվության համընդհանուր արժեքները: Եվ ընդունում ենք մեր միասին կատարած առաջընթացը. գրագիտության և կյանքի տևողության հետ կապված ձեռքբերումներ, գիտելիքի և տեխնոլոգիայի տարածում, ժողովրդավարության և իրավական պետության ոլորտներում առաջխաղացում:

Բայց ամենից առաջ, ՄԱԿ-ի օրն այն օրն է, երբ մենք որոշում ենք ավելին անել: Անել ավելին պաշտպանելու նրանց, ովքեր հայտնվել են զինված հակամարտության մեջ, պայքարելու կլիմայի փոփոխության դեմ ու կասեցնելու ատոմային աղետը, անել ավելին ընձեռելու հնարավորություններ կանանց և աղջիկներին ու պայքարելու անարդարության ու անպատժելիության դեմ, անել ավելին հասնելու Հազարամյակի զարգացման նպատակներին:

Անցյալ ամսվա ՀԶՆ գագաթաժողովը Միավորված ազգերի կազմակերպությունում` քաղաքական կամքի լիցք հաղորդեց բոլորին, ինչպես նաև ստանձնելու ֆինանսական պարտավորվածություններ, որոնք հատկապես կարևոր են տնտեսական այս ծանր Ժամանակներում: Եվ քանի որ մոտենում է 2015 թ. վերջնաժամկետը ես վճռական եմ պահանջել ավելին::

Չնայած մեր խնդիրներին, չնայած բևեռացմանն ու անվստահությանը, մեր փոխկապակցված աշխարհը բացել է նոր հնարավորություններ համընդհանուր առաջընթացի համար: Եկեք պարտավորվենք անել անգամ ավելին իրականացնելու ՄԱԿ-ի Կանոնադրությամբ հաստատված մեր տեսլականը:

Դիտվել է 1126 անգամ:
Print Friendly

Leave a Reply