Ըստ փորձագետի՝ յուանը կարող է համաշխարհային արժույթ դառնալ 15-20 տարի անց
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | October 22, 2010 14:53
Չինաստանին կարող Է 15-20 տարի պահանջվել այն բանի համար, որ յուանը դառնա համաշխարհային արժույթ: Այդ մասին հայտարարել Է Չինաստանի սոցիալական ապահովության հիմնադրամի վարչության նախագահ Դայ Սյանմունը:
Որպես յուանի՝ համաշխարհային արժույթի վերածվելու պայման, Սյանմունը նշել Է նրա փոխարկելիությունը եւ բազմանպատակային օգտագործումը՝ համաշխարհային առեւտրական հաշվարկների միջոցի վերածվելը, սակարաններում յուանով առեւտուրը, արտասահմանյան ներդրումների համար օգտագործումը եւ յուանը որպես պահուստային արժույթ օգտագործելը: Բացի այդ, ըստ փորձագետի, համաշխարհային առեւտրում եւ համաշխարհային պահուստային ֆոնդում յուանի՝ որպես վճարամիջոցի բաժինը պետք Է գերազանցի համաշխարհային Էկոնոմիկայի ընդհանուր ծավալում Չինաստանի համախառն ներքին արդյունքի ունեցած բաժինը:
Դայ Սյանմունը նշել Է, որ Չինաստանը կշարունակի յուանի փոխարժեքի կատարելագործումը, «սակայն փոխարժեքի արագ աճն անհնարին Է»: Անդրադառնալով յուանի ռեւալվացիայի վերաբերյալ ԱՄՆ-ի պահանջներին՝ Սյանմունը պարզաբանել Է. «Արժութային պատերազմն ըստ Էության հանգում Է յուանի փոխարժեքի հարցին: ԱՄՆ-ը գտնում Է, որ յուանի փոխարժեքն զգալիորեն նվազեցված Է: Սակայն չին-ամերիկյան առեւտրում առկա անհավասարակշռությունը որոշվում Է աշխատանքի միջազգային բաժանմամբ:
Յուանի փոխարժեքի աճը չի կարող լուծել ՉԺՀ-ԱՄՆ առեւտրում ամերիկյան դեֆիցիտի հիմնախնդիրը: Ավելի վաղ Չինաստանի առեւտրի նախարար Չեն Դեմինը հայտարարել Է, որի դոլարը երկար ժամանակ կգերիշխի համաշխարհային արժույթների թվում, սակայն դրա հետ մեկտեղ յուանն աստիճանաբար դառնում է նրա այլընտրանքը: Գերատեսչության ղեկավարի խոսքով` Չինաստանն իրատեսորեն է գնահատում միջազգային արժութային համակարգի ներկա վիճակը` ընդունելով, որ դոլարը դրանում առանցքային դեր է խաղում:
«Համաշխարհային տնտեսական գործունեությանն աջակցելու համար չկա ավելի ուժեղ արժույթ, քան դոլարը»,- ասել է Դեմինը: Ըստ նրա` ճգնաժամից էկոնոմիկան վերականգնելու համար գլխավորը համաշխարհային արժույթների կայունությունն է: Վերջին ամիսներին Չինաստանը փորձագետներին զարմացրել է արտասահմանում յուանի օգտագործման քաղաքականության արագ իրագործմամբ, սակայն նախարարը նախազգուշացրել է, որ այդ քայլերը սահմանափակ են եղել:
«Արժույթի միջազգայնացման հարցում մեզ չի բավականացնում փորձն ու մարդկային ռեսուրսները, ուստի մենք այդ ռազմավարությունը կիրականացնենք աստիճանաբար»,- ասել է նախարարը:






Facebook
Tweet This
Email This Post
