2 մլն մանկական սայլակների հետկանչ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 22, 2010 14:03

Միացյալ Նահանգների Graco Children’s Products Inc. ընկերությունը, որը երեխաների համար ապրանքների՝ աշխարհում խոշորագույն արտադրողներից մեկն է, հետ է  կանչում 2 միլիոն մանկական սայլակներ, որոնք վաճառվել են 2000 թվականի նոյեմբերից մինչեւ 2007 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակաշրջանում:

Այդ մասին  հաղորդում է  Reuters գործակալությունը: Չինաստանում արտադրված Graco Quattro Tour եւ MetroLite մոդելները դարձել են առնվազն չորս մանուկների մահվան պատճառ: Երեխաները մահացել են կապված գոտիներից խեղդվելու հետեւանքով, պնդում Է ԱՄՆ-ի Սպառողական ապրանքների անվտանգության հանձնաժողովը: Այս տարի Graco-ն արդեն հետ Է կանչել 1,5 միլիոն սայլակ այն գանգատներից հետո, որ դրանց տարրերը վիրավորել են երեխաների ձեռքերի մատները:

«Վտանգավոր սայլակների հետկանչումը, որոնք վաճառվել են վերջին տասը տարվա ընթացքում, լավ է  ցույց տալիս երեխաների համար ապրանքների նկատմամբ ծնողների առավելագույնս ուշադիր լինելու անհրաժեշտությունը»,- մեջբերում Է Reuters-ը SafetyBook.org ընկերության հիմնադիր Դեն Վերակիսի խոսքը: Հետ կանչված սայլակների մեծ մասը վաճառվել Է ԱՄՆ-ի Babies R Us, Sears, Target եւ Wal-Mart առեւտրական ցանցերում:

Դիտվել է 1044 անգամ:
Print Friendly

Leave a Reply