«Անկախ»-ը պահանջում է Հայաստանի մասին գրել ճշմարտությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | ankakh | October 21, 2010 17:53
Այսօր «Արմատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպեցին «Անկախ» շաբաթաթերթի և համանուն կայքի խմբագիր Վարդուհի Իշխանյանն ու լրագրող Անի Գասպարյանը՝ քննարկելու բրիտանական ու ռուսական հանրագիտարաններին հերքման պահանջով նամակ ուղղելու և դատական գործընթաց սկսելու հարցը:
«Անկախը» բաց նամակ է հղել ռուսական ու բրիտանական հրատարակչություններին՝ պահանջելով հերքել հանրագիտարանում Հայաստանի վերաբերյալ տեղ գտած կեղծ տեղեկությունները, իսկ նամակի կրկիօրինակներն ուղարկել ՀՀ Արդարադատության նախարարությանը, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային իռլանդիայի Միացյալ թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին և նույն երկրում գործող Հայկական մշակութային կենտրոնին, որպեսզի վերջիններիս աջակցեն խնդրի լուծմանը:
Վարդուհի Իշխամյանը պարզաբանեց, որ իրենց խնդիրը ճշմարտության տարածումն է.
«Եթե Ադրբեջանը փորձում է ստի միջոցով իր պետության մասին լուրեր տարածել, ապա մեր նպատակը միայն ճշմարտությունը վեր հանելն է, որը հաստատ մեզ ձեռնտու է»,-նշեց նա:
«Անկախ»-ի լրագրողը հայտնեց, որ պատահաբար են տեղեկացել հանրագիտարանի մասին, և առաջին քայլը եղել է աղմուկ բարձրացնելը, ապա պետական գերատեսչություններին դիմելը.
«Պետական կառույցները հետաքրքրված էին խնդրով, սակայն պարզաբանեցին, որ որևէ իրավասություն չունեն դրանով զբաղվելու»:
«Անկախ«-ի աշխատակիցները խորհրդակցել են նաև փաստաբանների հետ: Վերջիններիս նշել են, որ օրենքում կան բացեր, և իրենք հստակ չենք պատկերացնում` սա պետությա՞ն իրավունք է, թե հասարակության, և ու՞մ շահը պետք է ներկայացվի դատարանում»:
Փաստաբանները կանգնած են երկմտանքի առաջ, քանի որ այդպիսի դատական պրակտիկա Հայաստանը չունի: Այնուամենայնիվ փաստաբան Արա Զոհրաբյանը խոստացել է Փաստաբանների պալատի խորհրդին առընթեր գիտավերլուծական կենտրոնի շաբաթ օրվա նիստում հարցը քննարկել.
«Այդ կենտրոնի նպատակներից մեկն էլ այն է, որ այն հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում մեր իրավական նորմերով, քննարկվեն և դրանց վերաբերյալ նոր իրավական լուծումներ առաջարկվեն: Այդպիսի վառ օրինակ է այս դեպքը, որը առիիթ կարող է հանդիսանալ, որպեսզի նմանատիպ հարցերի վերաբերյալ նոր իրավական նախաձեռնությունների իրականացվեն,-նշեց Արա Զոհրաբյանը:
Վարդուհի Իշխաանյանը կոչ արեց բոլորին՝ միանալ իրենց նախաձեռնությանը, քանի որ նմանատիպ հարցերի լուծումը պահանջում է համախմբում և միասնականություն:
Հիշեցնենք, որ հանրագիտարանը էր հրատարակել է բրիտանական Կինգֆիշեր ընկերությունը, իսկ 2009 թ.-ին այն վերահրատարակել է ռուսական հայտնի «Մախաոն« հրատարակչությունը:
Հանրագիտարանում նշվում է, թե Հայաստանում հիմնական լեզուն, բացի հայերենից, նաև ադրբեջաներենն է, Հայաստանի հիմնական կրոններն են ուղղափառությունը (փակագծերում նշվում է հայ առաքելական եկեղեցի) և իսլամը` մասնավորապես շիա ուղղությունը, նաև նշված է, թե իբր 1988-89 թթ. Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի է ունեցել զինված ընդհարում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի պատճառով, և Արցախը ներկայացվում է հետևյալ կերպ. «Ադրբեջանի պատմական տարածք՝ մեծ մասամբ հայերով բնակեցված»: Հանրագիտարանում Հայաստանի ու հայերի մասին ոչ պատշաճ տպավորություն է ստեղծում նաև լուսանկարը՝ հետմնաց երկու տարեց գյուղացի՝ կարտոֆիլի դաշտում:
«Նոյյան տապանը» և «Գրքերի աշխարհ»-ը, որտեղ հայտնաբերվել էին այդ հանրագիտարանները, հրաժարվել են այն վաճառելուց և կրկին ներմուծելուց, իսկ «Նոյյան տապանը» մի օրինակը վաճառքի է հանել հատուկ մի մի ներդիրով, որտեղ նշվում են գրքում տեղ գտած կեղծ տեղեկություններն ու դրանց կողքին՝ իրական փաստերը, բացի այդ, ներդիրում նաև գնորդին խորհուրդ է տրվում Հայաստանի վերաբերյալ տեղեկություններ հավաքելիս հիմք չընդունել այս հանրագիտարանն, այլ օգտվել առավել հավաստի աղբյուրներից:






Facebook
Tweet This
Email This Post
