Վրաստանի արտաքին պետական պարտքը ինն ամսում աճել Է 11 տոկոսով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 22, 2010 13:45

2010 թվականի հունվար-սեպտեմբերին Վրաստանի ուղղակի եւ երաշխավորված արտաքին պետական պարտքն ավելացել Է 372,4 մլն դոլարով կամ 11 տոկոսով՝ մինչեւ 3 մլրդ 753,9 մլն դոլար: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, տեղեկատվություն Է հրապարակել հանրապետությունների ֆինանսների նախարարությունը: Երրորդ եռամսյակում երկրի արտաքին պարտքն աճել Է 289,4 մլն դոլարով կամ 8,4 տոկոսով:

Սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատ պարտքն աճել Է 5 տոկոսով, մեկ տարվա ընթացքում՝ 2009 թվականի սեպտեմբերի վերջից մինչեւ 2010 թվականի սեպտեմբերի վերջը՝ 13,7 տոկոսով: Միջազգային ֆինանսական ինստիտուտների հանդեպ Վրաստանի պարտքն ընթացիկ տարվա ինն ամսում աճել Է 373,8 մլն դոլարով կամ 16,1 տոկոսով եւ հոկտեմբերի 1-ի դրությամբ հասել 1 մլրդ 692,3 մլն դոլարի:

Դիտվել է 735 անգամ:
Print Friendly

Leave a Reply