Վստահ են սկսել վեցը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 22, 2010 13:41

Հունաստանի Պորտո Կարաս քաղաքի մարզապալատում մեկնարկել է շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը, որի տարբեր տարիքային խմբերում խաղում են Հայաստանի երկու տասնյակ ներկայացուցիչներ։ Կայացած երկու տուրից հետո մեր երկրի պատվիրակներից երկուական հաղթանակներ են տարել վեցը մարզիկներ: 100 տոկոսանոց ցուցանիշ` 2 միավոր ունեն Արթուր Հողմրցյանը (10 տարեկաններ), Միքայել Մկրտչյանը, Մանվել Պետրոսյանը (երկուսն էլ`12 տարեկաններ), Տիգրան Հարությունյանը (14 տ.), Հովհաննես Գաբուզյանը (16 տ.), Սամվել Տեր-Սահակյանը (18 տ.):

Դիտվել է 1776 անգամ:
Print Friendly

Leave a Reply