«Արարատ» մշակութային հեռուստաալիքը մասնակցում է չեխական «Golden Prague» հեռուստաֆիլմերի փառատոնին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 22, 2010 13:10

Հոկտեմբերի 16-20-ը Պրահայում կայացավ չեխական «Golden Prague» մշակութային հեռուստաֆիլմերի միջազգային 47-րդ փառատոնը: Այն բավականին հեղինակավոր փառատոն է, որ յուրաքանչյուր տարի կազմակերպում է չեխական CT հանրային հեռուստատեսությունը: Դեսպանության և CT հեռուստատեսության ղեկավարության համագործակցության արդյունքում փառատոնին առաջին անգամ մասնակցեց նաև Հայաստանը` հանձինս «Արարատ» մշակութային հեռուստաալիքի, իսկ փառատոնի գլխավոր հովանավորությունը ստանձնեց չեխահայ գործարար Գևորգ Ավետիսյանը:

Փառատոնի բացման օրը` հոկտեմբերի 16-ին, CT հեռուստատեսությանը հարցազրույց տվեց դեսպան Աշոտ Հովակիմյանը` իր գոհունակությունը հայտնելով, որ փառատոնին «Արարատ» հեռուստաալիքի մասնակցությամբ չեխ հեռուստադիտողը հնարավորություն է ստանում ծանոթանալ հայկական մշակույթին: Հոկտեմբերի 17-ին «Արարատ» հեռուստաալիքը փառատոնի շրջանակներում ներկայացրեց իր կողմից պատրաստված տեսաֆիլմը հեռուստաալիքի ծրագրերի վերաբերյալ: Տեսաֆիլմում ներկայացված էր հայկական մշակույթն իր բազմազան ժանրերով: Միջոցառմանը ներկա էին փառատոնի ղեկավարությունը, չեխական տարբեր հեռուստաալիքների և մշակույթի ոլորտի, փառատոնին մասնակից երկրների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ: «Արարատ» հեռուստաալիքի տեսաֆիլմը ցուցադրվեց նաև CT հեռուստատեսությամբ:

Դիտվել է 1129 անգամ:
Print Friendly

Leave a Reply