Տիգրան Սարգսյանը մասնակցել է հոբելյանական միջոցառմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 21, 2010 23:43

Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան ազգային օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հիմնադրման 80 և հանրապետությունում տնտեսագիտական կրթության սկզբնավորման 90-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Աժ պատգամավորներ, կառավարության անդամներ։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր Յուրի Սուվարյանն անդրադարձել է Հայաստանում տնտեսագիտական բարձրագույն կրթության սկզբնավորման ուղուն, ապագա անելիքներին ու ծրագրերին։
Հոբելյանական օրվա առթիվ բուհին շնորհավորել են ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով համալսարանի մի խումբ վաստակաշատ դասախոսներ արժանացել են գիտության վաստակավոր գործչի կոչման և պարգևատրվել Անանիա Շիրակացու մեդալով։ Հայաստանում տնտեսագիտական բարձրագույն կրթության 90 և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 80 -ամյակների կապակցությամբ, կրթության և գիտության բնագավառում ներդրած ավանդի համար, բուհի մի խումբ դասախոսներ պարգևատրվել են նաև Պատվո մեդալով։
Կրթության և գիտության բնագավառներում ներդրած ավանդի համար բուհի վաստակավոր մի շարք դասախոսներ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի մեդալներով և շնորհակալագրերով։

Դիտվել է 1278 անգամ:
Print Friendly

Leave a Reply