Հարություն Մերդինյանը`նժույգաթափերի աշխարհի առաջնության եզրափակչում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | հոկտեմբերի 22, 2010 12:54
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում անցկացվող մարմնամարզության աշխարհի առաջնությունում նժույգաթափերի եզրափակչին մասնակցելու իրավունք է ստացել Հարություն Մերդինյանը: Երևանցի մարզիչ Հակոբ Սերոբյանի սանը նախնական մրցումներում այս մրցաձևում ցույց է տվել 7-րդ արդյունքը` 15,333 միավոր:Եզրափակիչ դուրս եկած 8 մարմնամարզիկներից լավագույն ցուցանիշն ունի հունգարացի Քրիստիան Բերկին` 15,999 միավոր: Եզրափակիչը կկայանա հոկտեմբերի 23-ին:
Դիտվել է 1190 անգամ:





Facebook
Tweet This