Մյանման փոխել է երկրի անունը և պետական խորհրդանիշերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 22, 2010 12:30

Մյանմայի  իշխանությունները փոխել են  երկրի պաշտոնական անունը`«Մյանմայի Միությունը»  փոխարինելով «Մյանմայի Միության Հանրապետություն» անվամբ: Փոխվել են նաև պետական խոևհևդանիշերը` դրոշը, որն այժմ դեղին- կանաչ – կարմիր եռագույնով է, կենտրոնում`սպիտակ աստղով: Փոխվել է նաև պետական հիմնը:  Նախատեսվել են նաև նորամուծություններ երկրի Սահմանադրությունում, որոնք հաստատվել է 2008 թվականի հանրաքվեում:Այն ժամանակ ենթադրվում էր, որ դրանք ուժի մեջ կմտնեն 2010 թվականից: Նախորդ անգամ Մյանմայի անունը և պետական խորհրդանիշերը փոխվել են 1989 թվականին:Մինչ այդ երկիրը կոչվում էր Բիրմա և նրա դրոշի վրա սոցիալիստական ոչ մի խորհրդանիշ չկար:

Դիտվել է 911 անգամ:
Print Friendly

Leave a Reply