Ֆրանսիական մամուլը դիտարկում է արհմիությունների նոր գործողությունները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 22, 2010 11:58
Ֆրանսիական մամուլի խորագրերը վկայում են բողոքի նոր ակցիաների մասին, որոնք ծրագրել են արհմիությունները: Le Monde –ը գրում է, որ կառավարությունը կամենում է որքան հրարավոր է` արագ լուծել թոշակային բարեփոխումների հարցը: Հարցը դրված է այսպես.ընթացակարգը` միասնական քվեարկության ձևաչափով, երբ Սենատը պարտավորված կլինի որոշում ընդունել ամբողջական տեքստի շուրջ և ոչ թե` կետ առ կետ: Կառավարությունն այս կերպ հույս ունի օրենքի նախագիծը հավանության արժանացնել այսօր երեկոյան:
Liberation թերթը վերականգնում է անցյալ հինգշաբթիից սկսած` իրադարձությունների ժամանակագրությունը:. Ակնհայտ է դառնում, որ նոր ցույցերի անցկացման մասին որոշումը հիմնավորված է, քանի որ արհմիությունների կոչը կառավարությանը և խորհրդարանակններին` այդպես և լսելի չի եղել: Le Figaro թերթը կասկածի տակ է դնում ցույցի համար նախատեսված ժամանակացույցը, քանի որ այն համընկնում է դպրոցական արձակուրդներին. դա է պատճառը, որ հայտնի չէ, թե երիտասարդությունը կկամենա բարիկադներ դուրս գալ և երկրորդ` ստացվում է, որ բողոքի երկրորդ ակցիան կանցկացվի արդեն օրենքի նախագծի շուրջ որոշում ընդունելուց հետո:






Facebook
Tweet This
Email This Post
