Պայթյուն Թբիլիսիի երկաթուղային կայարանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 22, 2010 10:53

Թբիլիսիում  հինգշաբթի գիշերը երկաթուղային կայարանում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունը տեղի է ունեցել մի շինության նկուղում: Այդ մասին տեղեկացրել է արտակարգ իրավիճակների քաղաքային ծառայության պետ Թեմուր Գիորգաձեն: Նախնական տվյալներով` տուժածներ չկան: Միջադեպի վայրում աշխատում են քրեական ծառայության աշխատակիցները, ովքեր կամենում են պարզել պայթյունի պատճառները: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը  պայթյունի առնչությամբ մեկնաբանություններ դեռևս չի անում:

Դիտվել է 989 անգամ:
Print Friendly

Leave a Reply