Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է 24 անգամ` արձակելով 270 կրակոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 22, 2010 10:53

Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու տարբեր հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 24 դեպք:

Ինչպես հաղորդում է ԼՂՀ ՊԲ մամլո ծառայությունը,  Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները «АК»  ավտոմատներից, «ПК»  գնդացիրներից  և  «СВД»  դիպուկահար հրացաններից ղարաբաղյան դիրքապահների հենակետերի ուղղությամբ արձակել են շուրջ 270 կրակոց:

Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել Մարտակերտի պաշտպանական դիրքերի Սեյսուլան հատվածում, որտեղ հակառակորդը ժամը 22-ն անց 30-ի սահմաններում, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հայկական առաջնագիծը գնդակոծել է ավելի քան 160 անգամ:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

Դիտվել է 905 անգամ:
Print Friendly

Leave a Reply