Ադրբեջանում մոլլա են սպանել՝ կանանց վրա նայելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 22, 2010 10:37

Բաքվի բնակիչ Աղամիրզա Բաղըրովը դանակահարելով սպանել է «Բաքիխանով» կոչված գերեզմանատան 45-ամյա մոլլա Աշրաֆ Ալեքբերովին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Բիզիմ յոլ»-ը գրում է, որ Բաղիրովների ընտանիքը բնակվում է գերեզմանատան հարեւանությամբ: Սպանված մոլլան թաղման արարողությունները սպասարկելուց ազատ ժամերին նստում էր գերեզմանատան առաջ եւ նայում գնացող եկողներին, այդ թվում նաեւ կանանց: Դա դուր չի եկել Ա.Բաղիրովին, քանի որ այնտեղով հաճախ անցնում էր նաեւ իր կինը: Դրա հետ կապված՝ երկուսի միջեւ սկսված վիճաբանությունից հետո Ա.Բաղիրովը սպանել է մոլլային: Ա.Ալեքբերովը 15 տարի մոլլայություն էր անում այդ գերեզմանոցում:

Դիտվել է 1199 անգամ:
Print Friendly

Leave a Reply