Ս.թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդիլին

Պաշտոնական, Օրվա լուր | | October 21, 2010 20:34

Ս.թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդիլին` Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության ռազմական կցորդ, փոխգնդապետ Ռիդնիգ Ռիդաութի պաշտոնավարման ավարտի և ռազմական կցորդի պաշտոնում փոխգնդապետ Սթիվ Ֆիլիպսի նշանակման կապակցությամբ:

Ս. Օհանյանը բարձր է գնահատել Ռ.Ռիդաութի գործունեությունը հայբրիտանական ռազմական համագործակցության զարգացման ուղղությամբ` մաղթելով նրան հաջողություններ հետագա ծառայության մեջ: Միաժամանակ, շնորհավորելով փոխգնդապետ Ս. Ֆիլիպսին Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության ռազմական կցորդի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարը համոզմունք է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայբրիտանական ռազմական համագործակցությունն առավել կընդլայնվի և կամրապնդվի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ ռազմական համագործակցության ընթացիկ խնդիրներ, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 995 անգամ:
Print Friendly

Leave a Reply