ԱԺ նախագահը ընդունեց ԵԽ Գլխավոր քարտուղարին

Պաշտոնական, Օրվա լուր | | October 21, 2010 19:27

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին:
Ողջունելով ԵԽ Գլխավոր քարտուղարին` Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց նրա այցը Հայաստան եւ նրա մասնակցությունը Եվրոպայի խորհրդի ՙՀանուն ժողովրդավարության ապագայի՚ ֆորումին: ԱԺ նախագահը շեշտեց, որ եվրոպական ընտանիքին ինտեգրվելը Հայաստանի քաղաքական առաջնահերթություններից է եւ մեր երկիրը հետեւողականորեն շարունակում է ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումները:
Պարոն Յագլանդը կարեւորեց Հայաստանի դերակատարությունը Եվրոպայի խորհրդում եւ Ազգային ժողովի պատվիրակության աշխատանքը ԵԽԽՎ-ում նշելով ` որ Եվրոպայի խորհուրդը ուշադիր հետեւում է Հայաստանում ընթացող զարգացումներին եւ բարեփոխումների գործընթացին: Նա բարձր գնահատեց ՀՀ Նախագահի վարած քաղաքականությունը եւ խորհրդարանի գործունեությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխություններին, հայ-թուրքական հարաբերություններին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի :

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Դիտվել է 1205 անգամ:
Print Friendly

Leave a Reply