Թուրքիայում գործազուրկների թվաքանակը հասել է 3.6 մլն-ի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 17, 2009 15:36

turkeyԹուրքիայի վիճակագրական կազմակերպությունը հայտնել է, որ 2009 թի ապրիլի դրությամբ գործազուրկների թվաքանակն այդ երկրում կազմել է 3.6 մլն մարդ, որի 26.5 տոկոսը երիտասարդներ են:

Թուրքական «Միլիեթի» փոխանցմամբ, ըստ այդ վիճակագրության, 2008 թի ապրիլից մինչև 2009 թի ապրիլ ընկած ժամանակամիջոցում, տնտեսական ճգնաշամի պատճառով, գործազուրկների թվաքանակը Թուրքիայում 1 մլն 285 հազար մարդով աճել է:

Ապրիլի դրությամբ, Թուրքիայում զբաղվածություն ունեցող 20 մլն 698 հազար մարդկանց 24 տոկոսը ընդգրկված է եղել գյուղատնտեսության, 19.2 տոկոսը` արդյունաբերության, 5.6 տոկոսը` շինարարության և 51.2 տոկոսը` սպասարկման բնագավառներում:

Թուրքիայում գործազուրկների 73 տոկոսը տղամարդիկ են, որոնց 61.1 տոկոսը տարրական կրթություն ունեն:

Մյուս կողմից, Թուրքիայի հեղափոխական աշխատավորների արհեստակցական միությունների կոնֆեդերացիան (DISK) հայտարարել է, որ 2009 թի ապրիլի դրությամբ, գործազուրկների իրական թվաքանակը Թուրքիայում 5 մլն 837 հազար է, իսկ գործազրկության իրական մակարդակը` 22 տոկոս:

Դիտվել է 3835 անգամ:
Print Friendly

Leave a Reply