Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 21, 2010 16:58

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կա­տա­րելու մասին, «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատա­րելու մասին, «Ներքին շուկայի պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կա­տա­րելու մասին օրենքները եւ «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին օրենքը, որն ուժի մեջ կմտնի 2014թ. հունվարի 1-ից:-

Դիտվել է 1651 անգամ:
Print Friendly

Leave a Reply