Սերգեյ Սոբյանին դարձավ Մոսկվայի քաղաքապետ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 21, 2010 16:51
Սերգեյ Սոբյանին. Մոսկվայի քաղաքապետի պաշտոնի հաստատման համար նրա օգտին քվեարկեցին Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավորները: Հինգշաբթի նրա երդման արարողությունն է: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Մոսկվայի քաղաքային դումային է ներկայացրել նրա թեկնածությունը դեռևս անցյալ շաբաթվա վերջին: Սոբյանինի օգտին քվեարկել է 32 պատգամավոր, դեմ` երկուսը:Քվեարկությունը գաղտնի է ընթացել: Ինաուգուրացիայի ընթացքում նա կերդվի, այդուհետ` կանցնի պաշտոնի: Հիշեցնենք, որ քաղաքապետի պաշտոնը թափուր դարձավ սեպտեմբերի 28-ին, երբ ՌԴ նախագահը վստահության կորստի պատճառով նրան պաշտոնաթողության հրամանը ստորագրեց: Յուրի Լուժկովը մայրաքաղաքը ղեկավարել է ավելի քան 18 տարի: Единая Россия”-ն քաղաքապետի պաշտոնի համար առաջադրել էր դաշնային կառավարությունից երկուսին`տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինին և փոխվարչապետ Սերգեյ Սոբյանինին, իսկ տարածաշրջաններից` Նիժեգորոդի նահանգապետ Վալերի Շանցևին և Մոսկվայի քաղաքապետի առաջին տեղակալ Լյուդմիլա Շվեցովին:






Facebook
Tweet This
Email This Post
